Այս իշխանությունը այնքան չի սիրում իր ժողովրդին, որ արցախցիներին, ում կացարանով է ապահովել Հայաստանում, սպառնում է՝ եթե գնաք մասնակցելու ընդդիմության հանրահավաքին, կզրկենք կացարանից
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, այսօր, դելտեմբերի 5-ին Ազատության Հրապարակում ընդդիմության հանրահավաքի ավարտին, նշելով այն երթուղին, որով հանրահավաքի մասնակիցնեչը պետք է ուղևորվեն դեպի Կառավարական Առանձնատուն՝ շարունակե;ու Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջատիրական կոչը, նշեց.
«Այս իշխանությունը այնքան չի սիրում իր ժողովրդին, որ արցախցիներին, ում կացարանով է ապահովել Հայաստանում, սպառնում է՝ եթե գնաք մասնակցելու ընդդիմության հանրահավաքին, կզրկենք կացարանից»:
Քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդեց, որ Ազատության Հրապարակից ընդդիմադիրները երթով շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն:
Ընթացքում նրանք բղավում են՝ «Նիկո՛լ, դավաճան», «Մենք չունենք ղեկավար, ով կռանում է ադրբեջանցու առաջ», «Մենք չունենք դասալիք վարչապետ» և այլն: