Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմը բացահայտել է ուժեղ թուրքամետ լոբբին ՌԴ վերնախավում և ԶԼՄ-ներում. ռուս քաղաքագետ
Առաջադեմ քաղաքականության հիմնադրամի տնօրեն Օլեգ Բոնդարենկոն Независимая Газета-ին տված հարզացրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմն ի հայտ է բերել թուրքամետ լոբբիստների առկայությունը ՌԴ վերնախավում և ԶԼՄ-ներում:
Ըստ Բոնդարենկոյի՝ հենց նրանք էլ ԼՂ հակամարտության վերջին սրման ֆոնին առաջ են քաշել «աա մեր պատերազմը չէ, Ռուսաստանն այնտեղ անելիք չունի» թեզը:
«Նման հայտարարությունների գագաթնակետը կարծիքն է առ այն, որ Անկարան Մոսկվայի գլխավոր դաշնակիցն է`հատկապես բիզնեսում: Բայց առաջին հերթին բիզնես շահերը հակված են փոխվելու, և երկրորդ` Ջոզեֆ Բայդենի ԱՄՆ նախագահ ընտրվելուն պես, Անկարայի հարաբերությունները Վաշինգտոնի հետ ակնհայտորեն կվերանայվեն» - ասել է փորձագետը:
Բոնդարենկոն շեշտել է, որ կառուցելով «Օսմանյան կայսրություն 2-ը», Թուրքիայի առաջորդը նպատակադրված շարժվում է դեպի Մոսկվա`բոլոր ճակատներում լայնամաշտաբ հեռանկարով:
«Իհարկե, շատ արտաքին ուժեր հետաքրքրված են նման սցենարով, բայց դա չի ժխտում շահերի բախման աճող աշխարհաքաղաքական իրողությունը: Եվ Ռուսաստանի համար այս իրավիճակում հատկապես կարևոր է Սերբիայի դերը, որի հետ`օսմանյան նախագծերին ընդդիմանալու 150 տարվա համատեղ պատմություն ունի» - հայտնել է Բոնդարենկոն:լի են ցանկացած բռնություն և ոչ համաչափ ուժի կիրառում,