Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ

Չկա պատերազմ, որից հնարավոր չի չխուսափել, հակառակի պնդումը քաղաքական անզորությունն ու անգործությունն արդարացնող կեղծ ու վտանգավոր կանխավարկած է․ Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հոդվածով խոսել է Արցախի վերջին պատերազմի, դրան նախորդած փուլի ու դիվանագիտական ճակատում եղած խնդիրների մասին։


NEWS.am- ում հրապարակված հոդվածը ներկայացնում ենք ստորև․

Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին հնչող մեկնաբանությունները անթիվ-անհամար են։ Դրանք հիմնականում հարցը ներկայացնում են գերտերությունների պայքարի կամ առնվազն տարածաշրջանային ուժերի մրցակցության կոնտեքստում։


Չեմ ուզում անտեսել կամ արհամարհել այս դիտանկյունը, բայց կատարվածի շուրջ իմ մեկնաբանության համար ուզում եմ հարցը դիտարկել ավելի առարկայական հարթության մեջ։

Քաղաքագիտության և փիլիսոփայության մեջ կա մի օրենք, որը կոչվում է «Պարզագույնի օրենք» (Law of Parsimony): Այն պնդում է, որ երևույթների ու իրադարձությունների ամենապարզ բացատրությունն ընդհանրապես ամենաճիշտն է։

1994-ի զինադադարից հետո Ադրբեջանի համար անշուշտ բաղձալի նպատակը՝ կորսված տարածքները վերադարձնելն էր։ Դրան հասնելու համար նա ուներ երկու ճանապարհ՝ բանակցությունների միջոցով (դիվանագիտություն) կամ ռազմական ճանապարհով (պատերազմ)։

Ես կարող եմ առավել վստահ խոսել միայն իմ նախարարության շրջանի մասին (1998-2008), երբ մեզ համար այս երկու խնդիրներն ակնհայտ էին։ Նախագահ Քոչարյանը մեր դիվանագիտության առաջ շատ հստակ խնդիր էր դրել՝ երբեք թույլ չտալ, որ բանակցություններում ստեղծվի երկարատև վակուում։ Այդ տասը տարիների ընթացքում սեղանի վրա միշտ եղել է մեծ հաշվով՝ հօգուտ մեզ աշխատող փաստաթուղթ։

Այդ տարիներին երեք փաստաթուղթ է ներկայացվել համանախագահների կողմից։ Այդ բոլոր փաստաթղթերի խթանողը, և նույնիսկ կարող եմ ասել սկզբնական նախաձեռնողը, եղել է հայկական կողմը։ Առաջինը եղել է Պրիմակովի առաջարկած Ընդհանուր պետության փաստաթուղթը, երկորդը՝ Քի Վեսթի փաստաթուղթը և, վերջապես, չորս տարի տևած Պրագյան գործընթացի արդյունքում մշակված՝ Մադրիդյան փաստաթուղթը։

Այս փաստաթղթերի գոյությունը և դրանց շուրջ բանակցությունները, հակառակ քննադատների պնդումներին, ինքնանպատակ չեն եղել։ Այսինքն՝ չի եղել բանակցություն՝ հանուն բանակցության։ Խնդիր է դրված եղել միշտ ունենալ բանակցային այնպիսի մի փաստաթուղթ, որ իրադարձությունների որևէ զարգացման դեպքում դրա ստորագրումը ընդունելի լինի հայկական կողմի համար։

Այդ փաստաթղթերից որևէ մեկում երբեք չի եղել՝ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձև։ Փոխզիջումային տարբերակում երբեք չի քննարկվել Շուշիի կամ նախկին ԼՂԻՄ-ի որևէ տարածքի զիջում։ Բոլոր փաստաթղթերը պարունակել են դրույթներ Լեռնային Ղարաբաղի՝ ոչ Ադրբեջանի կազմում կարգավիճակի մասին։

Ես նաև գիտեմ՝ առաջադրանք էր դրվել պաշտպանության նախարարության առաջ, որ որևէ կերպ չխախտվի շփման գծում դիրքային հավասարակշռությունը, ռազմատեխնիկական համաչափությունը, ինչպես նաև բանակի պատրաստվածության մակարդակը։

Այդ տասը տարիների խաղաղության, տնտեսական զարգացման գրավականները սրանք են եղել։

Չեմ կարող վստահությամբ մեկնաբանել հաջորդ տասը տարիները, որովհետև տեղեկացված չեմ եղել և որևէ շփում չեմ ունեցել օրվա իշխանությունների հետ։ Բայց հետևելով իրադարձություններին՝ կարող եմ ասել, որ վերջին տարիներին բանակցությունների մասով եթե ոչ դեպի փակուղի, ապա լճացման նախանշաններ սկսել էին ի հայտ գալ։ Նույնը կարելի է ասել ռազմական հավասարակշռության խախտման մասին, որի նախանշանները երևացին 2016-ի քառօրյա պատերազմի ընթացքում, երբ Արցախի օդում առաջին անգամ անօդաչու սարքեր հայտնվեցին։

2018-ից հետո, եթե ՆԻկոլ Փաշինյանը եւ նրա կառավարությունը լայնախոհություն ու իմաստություն ունենային երկրի համար կարեւորագույն հարցի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու, անպայման նրանց ուշադրությունը կհրավիրեի այդ երկու ուղղություններով (բանակցություններ և ռազմական հավասարակշռություն) իմ նկատած տեղաշարժերին եւ հնարավոր անելիքներին։ Իմ հիմնական հորդորը վարչապետին կլիներ այն, որ հաշվի առնելով իր ունեցած լեգիտիմությունը, ժողովրդի՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի աջակցությունը, ինքը պատմական մեծ հնարավորություն ուներ հիմնվելով առկա փաստաթղթերի վրա՝ հասնել Արցախի խնդրի հայանպաստ լուծմանը։ Ես նաեւ կավելացնեի, որ լեգիտիմությունից բացի անհրաժեշտ նախապայման է հասարակության համախմբումը։

Բայց իրադարձությունները զարգացան բոլորովին այլ ուղղությամբ։ Ստեղծվեցին բաժանարար գծեր, բանակցությունները մղվեցին խորը փակուղի և, ինչպես այս պատերազմը ցույց տվեց, տեղի ունեցավ ռազմական հավասարակշռության էական խախտում։

Բանակցային պրոցեսը նուրբ գործ է, որ պահանջում է անընդհատ աշխատանք և ստեղծագործական միտք։ Հայաստանի դիրքը հակամարտությունում և պատերազմից խուսափելու հրամայականը ենթադրում էին լինել նախաձեռնող, պրոակտիվ։ Պահանջվում էր, շարունակ մնալ բանակցությունների առաջատարի դիրքում։

Փաշինյանի այն միտքը որ «եթե մեզ բերեն լավ փաստաթուղթ, ես ձեզ հետ կքննարկեմ» ինձ համար զարմանալի էր: Նման բան կարող է ասել միայն այն մարդը, ով իշխանություն դառնալով, չի հասկացել բանակցային գործընթացի ո՛չ էությունը և ո՛չ էլ իր դերն այդ գործընթացում։

Լավ փաստաթուղթ ոչ ոք սկուտեղի վրա չի մատուցում։ Դրա համար պետք է անընդհատ ջանք գործադրել և բանակցությունների թելը չկտրել։ «Լավ փաստաղթի» սպասելով Հայաստանը ստացավ պատերազմ և նվաստացնող փաստաթուղթ։

Չկա պատերազմ, որից հնարավոր չի չխուսափել։ Հակառակի պնդումը քաղաքական անզորությունն ու անգործությունն արդարացնող կեղծ ու վտանգավոր կանխավարկած է։ Եթե կան ի սկզբանե անխուսափելի պատերազմներ, ուրեմն դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը, որպես դիսցիպլինա գոյություն չունեն։ Եթե սկսվել է պատերազմ, որից մենք կուզեինք խուսափել, ուրեմն Հայաստանի ղեկավարությունը սխալվել է պարզ քաղաքական հաշվարկներում և ձախողվել է բանակցային գործընթացում։

Այս ամենն ասում եմ ցավով, ցասումով, բայց նաև մի կարևոր նպատակով։ Այսօր դեռ կարելի է ինչ-որ բան փոխել։ Դիվանագիտությունը անվերջ հնարավորությունների հարթակ է։ Նույնիսկ ամենաանհույս իրավիճակներում հնարավոր է ինչ-որ բան շտկել, սրբագրել։ Բայց դա վստահաբար չեն կարող անել ներկա իշխանությունները, որոնց՝ դիվանագիտության, արտաքին քաղաքականության, ռազմագիտության ու տնտեսության մասին մակերեսային պատկերացումները հանգեցրել են այս ճգնաժամային հանգրվանին։ Եթե կա երկիրը էլ ավելի մեծ արհավիրքից փրկելու գոնե աղոտ ցանկություն, դա առաջին հերթին պետք է գիտակցեն հենց իրենք և հեռանան։

Քաղաքականությունը դաժան է ու նման ձախողումներ չի հանդուրժում»։

 

դիտվել է 294 անգամ
Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ
Ամենաընթերցվածը
website by Sargssyan