Հայ լոբբիստների աշխատանքի արդյունքում հակահայկական բանաձևը հանվել է Կոնգրեսի օրենքի նախագծից. Սուրեն Սարգսյան
Հակահայկական բանաձևը հանվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի օրակարգում առկա օրենքի նախագծից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Դեռևս հուլիս ամսին նշել էի, որ պատմության մեջ ամենից հակահայկական բանաձևն է ներառվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի օրակարգում: Խոսքը գնում էր 2021թ Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում անթուլատրելի հակահայկական ձևակերպումների մասին: Ուրախ եմ տեղեկացնել, որ հայկական լոբբիաստների աշխատանքի արդյունքում հակահայկական բանաձևը հանվել է օրենքի նախագծից: Ավելին, շրջանառության մեջ կան հակաթուրքական և հակաադրբեջանական նախագծեր:
Հ.Գ. Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ գործադրել են զրո ջանք»,- գրել է Սարգսյանը:
Նշենք, որ դեռ հուլիսին Սարգսյանը գրել էր, որ նման հակահայկական բանաձեւի երբեք չի եղել:
«Եթե սա ընդունվի նաեւ Սենատում, դառնալու է լուրջ նախադեպ ու գլխացավանք` էապես ազդելով նաեւ այլ, այդ թվում նաեւ միջազգային փաստաթղթերում ներառվելու հեռանկարի վրա: Ադրբեջանական լոբբին փեշով փող է ծախսել»,- գրել էր Սարգսյանը: