«Վերջին 75 տարվա ընթացքում ժողովրդավարության համար ամենամեծ սպառնալիքը Չինաստանն է». ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն
Միացյալ Նահանգները անվանել է երկրի համար վերջին 75 տարվա ամենամեծ սպառնալիքը: Պարզվում է, որ այս բոլոր տարիներին ԱՄՆ-ի համաշխարհային գերակայությանը տնտեսական, ռազմական, տեխնոլոգիական, ինչպես նաև ժողովրդավարության և ազատության ոլորտներում խանգարել է Չինաստանը: Այս եզրակացությանն է հանգել Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը The Wall Street Journal-ի համար նախատեսված հոդվածում, գրում է Reuters-ը:
Ռեթքլիֆը բացատրել է, որ այս եզրակացությունն արել է ոչ թե զրո հիմքով, այլ հետախուզական տեղեկատվության հիման վրա: Նրա խոսքով ՝ իրեն հասանելի է բոլոր տարիների ընթացքում ԱՄՆ–ի կողմից ստացված հետախուզական տվյալների ամենամեծ չափաբաժինը: Ստացված տեղեկատվությունն ուսումնասիրելուց հետո նա եկել է այն եզրակացության, որ հենց Չինաստանն է ներկայումս ամենամեծ սպառնալիքն ԱՄՆ-ի համար և Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր աշխարհում ամենամեծ սպառնալիքը ժողովրդավարության և ազատության համար:
«Չինաստանը մտադիր է գերիշխել ԱՄՆ-ին և ամբողջ աշխարհին` տնտեսական, ռազմական և տեխնոլոգիական ոլորտներում»- գրում է Ռեթքլիֆը:
Որպես օրինակ հեղինակը բերում է չինացիների բազմաթիվ ձերբակալությունները ԱՄՆ-ում` արդյունաբերական, տեխնոլոգիական և գիտական լրտեսության համար: Ամեն տարի Չինաստանի քաղաքացիները 500 միլիարդ դոլարի ամերիկյան մտավոր սեփականության են գողանում, այդ թվում ՝ ռազմական ոլորտում:
«ԱՄՆ-ից ռազմական տեխնոլոգիաների գողությունը ուղղված է ՉԺՀ-ն աշխարհի գլխավոր ռազմական տերությունը դարձնելուն:Չինական բանակի զինծառայողների վրա փորձարկումներ են կատարվում` կենսաբանորեն ավելի զարգացած հնարավորություններ ունեցող զինվորներ ստանալու հույսով»,-նշում է ԱՄՆ հետախուզության պետը:
Հետախուզության պետը նշում է, որ վերաբաշխել է ԱՄՆ հետախուզական ծառայությունների ֆինանսավորումն այնպես, որ հիմնական ուշադրությունը կենտրոնանա Չինաստանի վրա:
«Մեր սերնդի մասին կխոսեն ըստ Չինաստանի կողմից աշխարհը սեփական ձևով վերաձևավորելու և ԱՄՆ-ի փոխարեն գերիշխող տերություն դառնալու փորձին մեր տված պատասխանով»,-եզրափակել է Ռեդքլիֆը: