Time ամսագրի վարկածով առաջին անգամ ընտրվել է «տարվա երեխա»
Ամերիկյան Time ամսագիրը 2020 թվականին առաջին անգամ ընտրել է «Տարվա երեխա»-ին: Այս կոչումը շնորհվել է բարձր տեխնոլոգիաների 15-ամյա հետազոտող Գաթանջալի Ռաոյին:
Ամեն տարի «Տարվա մարդ» ընտրող պարբերականն այս տարի ստեղծել է նոր անվանակարգ՝ «Տարվա երեխա»: Պարբերականը կարծում է, որ այն պետք է որպես «բարոմետր ծառայի Ամերիկայի ամենաերիտասարդ սերնդի նոր առաջնորդներին գնահատելու համար»:
Ռաոն այս անվանակարգում հաղթող է ճանաչվել՝ շրջանցելով եզրափակչի մյուս չորս մասնակիցներին: Հինգն էլ ընտրվել են հատուկ ստեղծված հանձնաժողովի կողմից: ԱՄՆ-ում այս կոչման համար, ընդհանուր առմամբ, առաջադրվել է 8-ից 16 տարեկան 5000 երեխա:
Ինչպես նշում է պարբերականը, այս երեխաները «սնունդ են աճեցրել ճգնաժամի մեջ գտնվողների համար, խաղալիքներ մշակել հաշմանդամ երեխաների համար և սկսել են խոսել ռասայական արդարության մասին»:
Սակայն հանձնաժողովի վրա ամենամեծ տպավորությունը թողել է Ռաոյի ձեռքբերումները: Նա հետազոտում է այնպիսի գիտական գործիքներ, ինչպիսիք են արհեստական բանականությունը և ածխածնի նանոխողովակների սենսորային տեխնոլոգիաները: Բացի այդ, դեռահասը դրանք օգտագործում է առօրյա կյանքի խնդիրները լուծելու համար: