Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը կոչ են արել օտարերկրյա վարձկաններին դուրս գալ Ղարաբաղից
Օտարերկրյա վարձկանները պետք է անհապաղ հեռանան Լեռնային Ղարաբաղից, իսկ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է նպաստեն նրանց հեռանալուն: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) համատեղ հայտարարության մեջ՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները կոչ են անում Բաքվին և Երևանին պահպանել Ղարաբաղում և հարակից շրջաններում նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև հրադադարի ռեժիմը:
Բացի այդ, երեք երկրների նախարարները խնդրում են միջազգային հանրությանը՝ ներառյալ ԿԽՄԿ-ին և ՄԱԿ-ին, կոնկրետ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում հումանիտար իրավիճակը բարելավելու ուղղությամբ: