Երևան, 29.Մարտ.2024, 00:00 |
Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել...

«Կոմերսանտ»-ը` Փաշինյանի մասին. Կապի ժամանակակից միջոցներին այսպիսի վերաբերմունքով 21-րդ դարում պատերազմ չես հաղթի

Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահը ՀԱՊԿ երկրների գագաթնաժողով անցկացրեց, որին հանդիպեց բոլորի կողմից սիրված Նիկոլ Փաշինյանին եւ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ովքեր այստեղ` վիրտուալ տիրույթում, եւս ցուցադրեցին իրենց ամենավառ հատկությունները, որոնց պատճառով տուժում են նրանց ժողովուրդները, վստահ է «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը: Ահա մի հատված նրա հոդվածից.

«ՀԱՊԿ-ը փոթորկում է` ինչպես ոչ մի այլ կառույց նախկին ԽՍՀՄ տարածքում: Թվում է, թե գագաթնաժողովը հետաքրքիր է հիմնականում դրան մասնակցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, ով Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ, ասում են, հատուկ հույսեր էր կապում ՀԱՊԿ-ի հետ, որը, ի վերջո, պատշաճ, իսկ ավելի ճիշտ` ոչ մի ուշադրություն չդարձրեց նրա ամենահուսահատ նկրտումներին: Եվ հիմա, իհարկե, հետաքրքիր էր լսել հայ ժողովրդի հակասական առաջնորդին:


Ընդ որում, նախ ելույթ ունեցավ ինքը` Վլադիմիր Պուտինը` որպես վիրտուալ գագաթնաժողովի ընդունող:

«Իրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտի շրջանակներում գտնվող տարածքում խնդիրներով լի էր եւ հիմնականում անհանգիստ,- իր գործընկերներին զեկուցեց Վլադիմիր Պուտինը: - Ես նկատի ունեմ Ղարաբաղի տարածաշրջանում սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում բռնկված զինված բախումը ՀԱՊԿ անդամ պետության մասնակցությամբ, ինչպես նաեւ հետընտրական իրադարձությունները Բելառուսում, որն աննախադեպ ճնշման բախվեց դրսից, եւ ներքաղաքական իրավիճակը Ղրղզստանում:

Ռուսաստանի նախագահը համակարգչի էկրանին փնտրեց Նիկոլ Փաշինյանի պատկերով պատուհանը եւ գտավ...

- Բոլորին քաջ հայտնի է, որ Ռուսաստանի կողմից ակտիվ միջնորդական ջանքեր պահանջվեցին Լեռնային Ղարաբաղի գոտում արյունահեղությունը դադարեցնելու, ամբողջական հրադադարի հասնելու եւ կայունացման գործընթացը սկսելու համար..., - դիմեց նա ՀՀ վարչապետին:- Ներկայումս Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի եռակողմ հայտարարությունը հետեւողականորեն իրականացվում է: Շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով ռուս խաղաղապահներ են տեղակայվել:

Վլադիմիր Պուտինը խոսելու հնարավորություն տվեց իր գործընկերներին, եւ մինչ այդ նա ստիպված էր լրացուցիչ բացատրել, թե ինչու առաջինը, ում նա խոսք տվեց, Նիկոլ Փաշինյանն էր, այլապես, անկասկած, ցանկացած խոսք (այլ առաջնորդի տրված) կամ առավել եւս` դրա բացակայություն կօգտագործվեին նրա դեմ.

- Առաջարկում եմ բոլոր գործընկերներին` ՀԱՊԿ անդամ պետությունների բոլոր ղեկավարներին, խոսել երկրի անվան` ռուսերեն այբենական կարգով: Եվ առաջինը խոսքը տրամադրում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Վովաեւիչ Փաշինյանին: Խնդրեմ, Նիկոլ Վովաեւիչ:

- Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրովիչ, - շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետը:

Նրանք պարզապես խոնարհվեցին միմյանց առաջ` կարծես նախապես վախենալով, որ ինչ-որ մեկը, Աստված մի արասցե (իսկ նա Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի մոտ քիչ թե շատ մեկն է` չնայած, կոպիտ ասած, ոչ թե մեկն է, այլ` նույնական) կկասկածի նրանց ոչ դաշնակցային զգացմունքների նույնիսկ թաքնված դրսեւորման մեջ:

- Վերջին երկու ամիսները հայ ժողովրդի համար առճակատման շրջան դարձան...- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Եվ այստեղ նրա ձայնը սկսեց դավաճանորեն կորել` այնպես, որ սկսվեց թվալ, որ գուցե նրան դեռ պատերազմից ըստ սովորության ամենահետաքրքիր տեղում թշնամին` ադրբեջանցի զինվորականները, խլեցնում են, հենց նրանց մասին է խոսք է գնում:

- Կներեք, այստեղ տեխնիկական խնդիրներ կան,- տարօրինակ ամաչկոտությամբ նայեց Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին:

Այսինքն` այստեղ էլ նրա մոտ ոչինչ չստացվեց:

- Այո, մենք լսում ենք, - գլխով արեց Ռուսաստանի նախագահը:

Հուսով եմ` նա նկատի չուներ, որ բոլորը լսում են, որ ՀՀ վարչապետը տեխնիկական խնդիրներ ունի, այլ որ նրան, չնայած ամեն ինչին (չնայած չէ որ դա այդպես չէր) դեռ լսում են:

«Ադրբեջանը, որին աջակցում են Թուրքիան եւ Մերձավոր Արեւելքի ահաբեկչական վարձկանները, պատերազմ սանձազերծեց հայ ժողովրդի դեմ..., - շարունակեց Նիկոլ Փաշինյանը, բայց այստեղ վերջնականապես խլեցվեց:

Ընդ որում, նա հանկարծ սկսեց բաճկոնի գրպաններից ինչ-որ իրեր հանել: Եվ եթե ուշադիր նայեք, երեւում էր, որ դրանք ոչ այլ ինչ են, քան բջջային հեռախոսներ. մեկը եւ մյուսը (եւ, ամենայն հավանականությամբ, ոչ վերջինը):

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն այս ամբողջ ընթացքում ինքն էր իրեն խլեցնում: Այսինքն` նա պարզապես իր ելույթից առաջ չէր անջատել հեռախոսները, եւ ուղղակի զանգահարել էին դրանցից մեկին:

Հայաստանի վարչապետը գաղտագողի, որպեսզի տեսախցիկը չտեսնի, հեռախոսները հեռացրեց իր աջ ձեռքի կողմից. նա հիմա չէր ցանկանում աչքի ընկնել իր գործընկերների առջեւ, քանի որ այդ ամենը մի փոքր ամոթալի էր թվում: Բայց լարի այն կողմում նորմալ եւ նույնիսկ քաղաքավարի մարդ էր, որն առաջին անգամից չհասկացավ կապի հետ կապված խնդիրները եւ, իհարկե, հետ զանգահարեց: Այդպես հեռախոսը սկսեց դոդղալ հենց սեղանի վրա, իսկ հեռախոսը կարծես թե կրկին խլացվեց թշնամու կողմից: Իսկ Նիկոլ Փաշինյանն ամեն դեպքում նույնիսկ ձեռքով փակեց հեռախոսը` կարծես չհասկանալով, թե ինչ պետք է անի հիմա, որպեսզի այս ամենը վերջապես ավարտվի:

Այո, կապի ժամանակակից միջոցների նկատմամբ այսպիսի վերաբերմունքով 21-րդ դարում պատերազմ չես հաղթի: Վերջապես ինչ-որ մեկն աջ կողմից, ում վրա Նիկոլ Փաշինյանը հասցրեց մոխրացնող հայացք գցել, ի վերջո անջատեց այդ անիծյալ հեռախոսը, եւ ՀՀ վարչապետը մյուսների հետ կիսվեց իր խնդիրներով եւ դրանց լուծման մեթոդներով:

- Ինչպես գիտեք, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերով հնարավոր եղավ դադարեցնել ռազմական գործողությունները եւ պայմանավորվել իրավիճակի սրմանն ուղղված միջոցառումների շուրջ (հավանաբար հեռախոսին եւս պետք է ստիպեր լռել առաջին հերթին Պուտինը - Ա.Կ.): Ռազմական գործողությունների ավարտից անցել է ավելի քան երեք շաբաթ: Հակամարտության գոտում ռուս խաղաղապահներ են տեղակայվել: Սակայն այսօրվա դրությամբ մենք դեռ մի շարք անհետաձգելի խնդիրներ ունենք:

Նիկոլ Փաշինյանի ռուսերենն այնքան էլ լավը չէր: Խնդիրներն, այնուամենայնիվ, պետք էր ոչ թե ունենալ, այլ լուծել։ Իսկ խնդիրներ նա կարող էր ունենալ: Բայց բանն, իհարկե, դրանում չէր: Այն բանից հետո, երբ նա սկսեց հեռախոսներ հանել իր բոլոր գրպաններից, էությունը այնքան էլ պարզ չէր․

- Նախ, խոսքը ռազմագերիների, պատանդների, այլ կալանավորված անձանց, ինչպես նաեւ մահացածների մարմինների փոխանակման եւ անհայտ կորածների ճակատագիրը պարզելու մասին է: Սրանք անհետաձգելի հարցեր են: Հայկական կողմը պատրաստ է ակտիվացնել իր գործողությունները` այս գործընթացն արագացնելու եւ դրա արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է բացառել ռազմագերիների եւ կալանավորվածների նկատմամբ բռնության կիրառման եւ նրանց արժանապատվությունը նվաստացնելու դեպքերը:

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանն արտահայտեց իսկապես մտահոգիչ արտահայտություն.

- Երկրորդ՝ դա արցախցիների իրենց տներ վերադառնալու պայմանների ստեղծումն է, Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնումը: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենք անվտանգ վիճակում են են եւ կարող են շարունակել ապրել իրենց հողում: Մի քանի տասնյակ հազարավոր արցախցիներ արդեն վերադարձել են իրենց տները, եւ մենք բոլոր ջանքերը գործադրում ենք օգնելու եւ աջակցելու մեր հայրենակիցներին:

Ավելի լավ կլիներ, եթե այդ արտահայտությունը, որ անհրաժեշտ է «արցախցիների համար իրենց տները վերադառնալու» պայմաններ ստեղծել, խլացներ նրա մեկ այլ հեռախոսը, որը նա, համոզված եմ, դեռ թաքցնում էր իր մարմնի ինչ-որ տեղ: Չէ որ նա չէր կարող չհասկանալ, թե ինչպես կարող են իրեն մեկնաբանել հրադադարի եւ այս կողմում, եւ մյուս կողմում: Միգուցե նա խոսում էր այն արցախցիների՞ մասին, ովքեր հեռացել էին այն շրջաններից, որոնք այժմ գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ, կամ ավելի ճիշտ, նորից՝ 30 տարի անց, իրենց են պատկանում:

Ի վերջո, այս արտահայտությունը հենց այդպես էլ կարող են մեկնաբանել, օրինակ, այդ շրջաններից հեռացած հայերը, եւ անիմաստ հույսը նորից կտանջի նրանց եւ կխելագարեցնի նրանց ավելի, քան դրա բացակայությունը:

Իսկ ինչ-որ մեկը կարող է հասկանալ բավականին բառացիորեն եւ որոշել վերադառնալ դեռեւս նախքան պայմանների ստեղծումը, քանի որ այսպես ապրելու որեւէ ուժ չկա...

Իսկ Նիկոլ Փաշինյանը կասի, որ նկատի ուներ այն հայերին, ովքեր ռազմական գործողությունների սպառնալիքի տակ հեռացել են Լեռնային Ղարաբաղի այն հատվածից, որը հայկական մնաց այս պատերազմից հետո: Եւ կմնա միայն ձեռքը թափ տալ:

Նույնիսկ այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը այս տարածքն անընդհատ անվանում էր Արցախ, այնքան էլ անմեղ երեւույթ չէր: Բայց, ի վերջո, նաենթադրենք, այլ կերպ չէր կարող անվանել: Բայց կարող էր ասել նաեւ «Լեռնային Ղարաբաղ»...

- Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, որը տեղակայված է Լեռնային Ղարաբաղի շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով, որն ապահովում է Արցախի եւ Հայաստանի միջեւ կապը,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը,- այսօր այս տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության պահպանման երաշխավորն է: Այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բացառիկ դերը: Ռազմական գործողությունների ողջ 44 օրվա ընթացքում մենք անընդհատ կապի մեջ էինք... Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ մենք այսօր էլ շատ սերտ աշխատում ենք այնպիսի խնդիրների լուծման վրա, ինչպիսիք են անհայտ կորածների որոնումը, ռազմագերիների եւ կալանավորված անձանց եւ զոհվածների մարմինների փոխանակումը:

Այժմ ստացվում է, որ այս պատերազմում Հայաստանին պարտության համար մեղավոր է նաեւ Ռուսաստանի նախագահը, չէ որ եթե ամեն օր նա եղել է շփման մեջ իր հայ գործընկերոջ հետ, ապա դա նշանակում է, որ պատասխանատու է նաեւ պատերազմի արդյունքների համար։

Վլադիմիր Պուտինը կարծես թե պատասխանել էր.

- Իսկապես, Հայաստանն ու հայ ժողովուրդը իրենց պատմության շատ դժվար ժամանակաշրջան ապրեցին, եւ Հայաստանի ղեկավարությունը... ՀՀ կառավարության նախագահը... ստիպված էր շատ դժվար, բայց անհրաժեշտ որոշումներ կայացնել Հայաստանի ժողովրդի համար:

Այսինքն՝ ուրիշի պատասխանատվությունը պարոն Պուտինին, այնուամենայնիվ, պետք չէ.

- Պետք է ասեմ, որ այդ որոշումներն, իհարկե, ցավոտ են, բայց, նորից ընդգծում եմ, դրանք անհրաժեշտ էին եւ վարչապետի անձնական մեծ քաջություն էին պահանջում, սա ակնհայտ բան է: Այսօրվա հանդիպմանը ներկա գտնվողներից յուրաքանչյուրը հասկանում է պատասխանատվության աստիճանը նման տեսակի որոշումներ կայացնելիս: Նա իր վրա վերցրեց այդ պատասխանատվությունը, եւ մեր խնդիրն է այժմ աջակցել եւ՛ վարչապետին, եւ՛ իր թիմին, որպեսզի խաղաղ կյանք հաստատվի, կայացված բոլոր որոշումներն իրականանան եւ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց օգնություն ցուցաբերվի:

Ռուսաստանի նախագահին, իհարկե, պետք չէ որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, իսկ եռակողմ փաստաթղթի տակ նրա ստորագրությունը անվավեր դառնա:

Այդ դեպքում ստորագրված պայմանավորվածություններն ուժ չեն ունենա, եւ անհրաժեշտ կլինի ամեն ինչ նորից սկսել: Եվ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը նրա աչքերում կարող է դառնալ թե՛ քաջ անձնավորություն, թե՛ պատասխանատու առաջնորդ... Դե, ցանկացած ամեն ինչ, միայն թե այժմ չավերվի այն, ինչը քիչ էր մնացել ինքնուրույն ամբողջությամբ ոչնչացներ ՀՀ վարչապետը՝ պարտության պատերազմ վարելով»:

 

դիտվել է 1687 անգամ
Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan