Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները նստացույց են անում մի շարք փողոցներում (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն այս պահին նստացույց են իրականացնում Երեւանի քաղաքի Ագաթանգեղոս-Արշակունյաց խաչմերուկի, Տիգրան Մեծ պողոտայի վրա՝ փակելով այդ փողոցները:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են անում Երեւանի փողոցներում՝ փակելով դրանք:
Այսօր միաժամանակ փակվել են Երեւանի գրեթե բոլոր գլխավոր փողոցները։
Փակ են Մաշտոցի պողոտան, Աբովյան, Խանջյան, Սայաթ Նովա փողոցները, նաեւ Բաղրամյան եւ Մյասնիկյան պողոտաները:Մասնավորապես փակվում են Աբովյան, Խանջյան, Սայաթ Նովա փողոցները, նաեւ Բաղրամյան եւ Մյասնիկյան պողոտաները: