Ոստիկանները բերման են ենթարկում փողոցներ փակած քաղաքացիներին (Տեսանյութ)
Ինչպես վաղ առավոտյան Operativ լրատվականը հաղորդել էր, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ ժամը 18։00-ից ապակենտրոն սկզբունքով փակվում էին Երևանի փողոցները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցներ փակած քաղաքացիներին ոստիկանները բերման էին ենթարկում։
Քաղաքացիները փակել են Աբովյան, Խանջյան փողոցները եւ Սայաթ-Նովա, Մեսրոպ Մաշտոց, Բաղրամյան եւ Մյասնիկյան պողոտաները: Անհնազանդության ակցիաների միջոցով քաղաքացիներն իրենց վերաբերմունք են արտահայտում գործող իշխանությունների դեմ։