Ոչ ես, ոչ մեր նախարարության ղեկավար անձնակազմը պարգևավճար չեն ստացել եւ առաջիկայում չեն ստանալու. Մեսրոպ Առաքելյան
Վստահ եմ՝ հկամաձայնեք, որ մեր նախարարության բազմաթիվ աշխտակիցներ, կրտսեր աշխատակազմի, ստանում են բավականին ցածր վարձատրություն եւ պարգեւավճարները այս պարագայում պետք է դիտարկենք ոչ թե պարգեւավճար, այլ վարձատրության որոշակի հատված: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով պարգեւավճարների թեմային:
«Այս մասով, կարծում եմ՝ կա անհրաժեշտություն որոշակի աշխատակիցների լրացուցիչ վարձատրության: Ինչ վերաբերում է անձամբ ինձ եւ նախարարության ղեկավար անձնակազմին, ապա իմ նշանակունմից հետո ոչ ես, ոչ ղեկավար անձնակազմը պարգեւավճար չեն ստացել եւ առաջիկայում չեն ստանալու»,-ասաց նա: