Թալին և Դաշտադեմ համայնքներում «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայան է կառուցվելու. Մրցույթ է կազմակերպվում
Կառավարությունն իր այօրվա՝ դեկտեմբերի 3-ի նիստում հաստտեց Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արեւային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը, մրցութային հանձնաժողովի կազմը:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ սույն որոշումը միտված է կանոնակարգելու «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ Արագածոտնի մարզի Թալին եւ Դաշտադեմ համայնքների վարչական տարածքներում «Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով մրցույթի կազմակերպումը, անցկացումը եւ հաղթողի ընտրությունը:
Մրցույթի պատշաճ կազմակերպման, անցկացման եւ հաղթողի (ընտրված մասնակցի) ընտրության նպատակով առաջարկվում է՝
հաստատել «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ–1» արեւային ֆոտովոլտային ծրագրի» շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը․
հաստատել «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ–1» արեւային ֆոտովոլտային ծրագրի» մրցույթի ընթացակարգի մասնակցության «Հայտերի ներկայացման հրավերը», որով կանոնակարգվելու է հայտարարվելիք մրցույթի շրջանակում հաղթողի (ընտրված մասնակցի) ընտրության գործընթացը․
Հաստատել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ–1» արեւային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի կազմը:
Տարևածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նխարար Սուերն Պապիկյանը նշեց, որ նախաորակավորված մասնակիցների հետեւյալ ցանկն է առկա.
«Հիդրոչայնա Քորփորեյշն», «Գազպրոմ» էներգահոլդինգ» ՍՊԸ, «Աբու Դաբի ֆյուչեր էներջի քոմփանի» ՍՊԸ: