74 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Խելագար Մաքսը» ֆիլմի դերասան Հյու Քեյս-Բյըրնը
74 տարեկան հասակում կյանքից հեռացել է ավստրալացի դերասան Հյու Քեյս-Բյըրնը, որը խաղացել է «Խելագար Մաքսը» և «Խելագար Մաքսը. ցասման ուղի» ֆիլմերում: Այս մասին հաղորդում է RT-ն:
Նշվում է, որ դերասանի մահվան մասին հայտնել է ռեժիսոր, սցենարիստ Թեդ Հեյգանը:
«Ես անընդհատ ապշում եմ, որ նա 1979-ին մարմնավորել է Պատռողին՝ «Խելագար Մաքսը» ֆիլմի գլխավոր հակահերոսին, և 2015-ի «Խելագար Մաքսը. Ցասման ուղի» ֆիլմի կենտրոնական հակահերոսին՝ Անմահ Ջոյին»,- գրել է նա թվիթերյան իր էջում:
Հեյգանը դերասանին անվանել է «ավստրալական կինոյի չգովերգված հերոս»: