Պուտին. Ռուսաստանը ՀԱՊԿ երկրներում կարող է սկսել կորոնավիրուսի պատվաստանյութի մատակարարումները եւ արտադրությունը
Ռուսաստանը կարող է ՀԱՊԿ երկրներում սկսել կորոնավիրուսի պատվաստանյութի մատակարարումները եւ արտադրությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մշակվում են ՀԱՊԿ պետություններում «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի մատակարարումները եւ դրա հնարավոր արտադրությունը: Դա վերաբերում է նաեւ մեր երկու մյուս պատվաստանյութերին»,-ասել է նա:
Պուտինը նկատել է, որ ՀԱՊԿ երկրները «կորոնավիրուսի տարածման հետ կապված բարդ վիճակում են գտնվում»:
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները «ամենասերտ փոխգործակցությունն են հաստատել վարակի դեմ պայքարի հարցում եւ միմյանց աջակցություն ցուցաբերել»: «Ռուսաստանը դաշնակիցներին բժշկական սարքավորումներ, թեստ-համակարգեր, անհատական պաշտպանության միջոցներ է մատակարարել: Պայմանագրի մասնակից երկրներում աշխատել են ռուս մասնագետների՝ բժիշկների եւ համաճարակաբանների խմբեր»,-հավելել է նա: