Մեծ Բրիտանիայում հաստատել են Pfizer-ի և BioNTech-ի կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Մեծ Բրիտանիայի դեղամիջոցների եւ առողջապահական պարագաների վարչությունը (MHRA) հաստատել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը մշակվել է ամերիկյան Pfizer եւ գերմանական BioNTech ընկերությունների կողմից:
Ըստ Reuters-ի`Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում պատվաստանյութը հասանելի կլինի հաջորդ շաբաթվանից:
Նախնական տվյալների համաձայն` Pfizer-ի եւ BioNTech-ի կողմից մշակված կորոնավիրուսի պատվաստանյութի մոտավոր արժեքը 15.5 եվրո կկազմի մեկ դեղաչափի համար: 300 միլիոն դեղաչափի արժեքը, որը գնելու մտադրության մասին հայտարարել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, 4.6 միլիարդ եվրո կկազմի: