«Դուք դավաճան եք». ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների տների մոտ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների տների մոտ բողոքի ակցիաները շարունակվում են:
Մասնավորապես, քաղաքացիները ակցիա են իրականացրել Գյումրիում «իմքայլական» Կարեն Սարուխանյանի տան բակում, որի ժամանակ նրանց ձեռքին եղել են պաստառներ. «Կարեն Սարուխանյան, դու դավաճան ես»:
Նմանատիպ ակցիա է եղել նաև «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի տան բակում:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ «Կորյուն - Դավաճան» և այլ վանկարկումներով բողոքի ակցիա էր նաև «Իմ քայլի» պատգամավոր Կորյուն Մկրտչյանի տան բակում: