Ինչ է թաքնված Չինաստանի ղեկավարի` պատերազմի պատրաստվելու կոչի ետևում և ում է այն հասցեագրված. Свободная Пресса
Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը երկրի զինված ուժերին դիմել է կոչով` չվախենալ մահից և կենտրոնանալ պատերազմում հաղթելու վրա: Ռուսական Свободная Пресса-ն փորձել է վերլուծել, թե ինչ է թաքնված Չինաստանի պես խոշոր պետության առաջնորդի նման լուրջ հայտարարության ետևում:
Տեխասի A&M համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆեր Լեյնը ոչ միայն նշել է Ծինփինի ուղերձի հավանական հակառակորդին` այն է ԱՄՆ-ն, այլև զգուշացրել է, որ հակառակորդներն արդեն սկսել են նախապատրաստվել զինված դիմակայությանը: Եվ նույնիսկ երկրներում միջուկային զենքի առկայությունը չի փրկի գերտերություններին նոր պատերազմից: Ապոկալիպտիկ կործանումից խուսափելու համար կողմերը հույսները դնելու են նպատակային հարվածների վրա, կարծում է Լեյնը:
Պրոֆեսորի խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է Չինաստանին ճանաչի որպես իրեն հավասար համաշխարհային տերություն և զիջի իր գերակայությունն Արևելյան Ասիայի տարածաշրջանում: Հակառակ դեպքում՝ Ամերիկան կհայտնվի «պատերազմական ուղու վրա, որի հետ համեմատած, Վիետնամում, Աֆղանստանում և Իրաքում տեղի ունեցած ռազմական աղետները գունատ ստվերներ կթվան»:
Ամեն դեպքում, պրոֆեսորի կարծիքով, Սպիտակ տան նոր վարչակազմը կփորձի փոխշահավետ համագործակցություն փնտրել Չինաստանի հետ, ինչը, հնարավոր է, հեռու պահի երկրներին պատերազմից: