Ավստրիան չի օգտագործի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը
Ավստրիան չի օգտագործի կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, հայտարարել է կանցլեր Սեբաստիան Կուրցը:
Նա նշել է, որ Ավստրիան արդեն պայմանագրային պարտավորություններ ունի Եվրոպայից մատակարարողների հետ:
«Մենք առաջնորդվում ենք գնումների եվրոպական ծրագրով: Մենք գնումների պայմանագրեր ունենք վեց ընկերությունների հետ», – ասել է Քուրցը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը աշխարհում առաջին երկիրն էր, որը գրանցեց COVID-19-ի պատվաստանյութը: