Ավստրալիան ԱՄՆ-ի հետ համատեղ հիպերձայնային զենք կմշակի
Ավստրալիան Միացյալ Նահանգների հետ համատեղ հիպերձայնային թևավոր հրթիռներ կմշակի` համանման զենք մշակող Չինաստանին և Ռուսաստանին դիմագրավելու համար: Այդ մասին հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Լինդա Ռեյնոլդսը, փոխանցում է Reuters-ը։
«Մենք կշարունակենք կատարելագործել մեր հնարավորությունները, որպեսզի մեր շահերի դեմ ագրեսիան զսպելու հարցում Ավստրալիայի պաշտպանության ուժերին ավելի շատ հնարավորություններ տանք»,- ընդգծել է Ռեյնոլդսը:
Նա չի հայտնել հրթիռների մշակման արժեքի և դրանց շահագործման ժամկետների մասին։
Նշվում է, որ Ավստրալիան այս տարի մինչև 9,3 միլիարդ դոլար է հատկացրել մեծ հեռահարության հակահրթիռային պաշտպանության գերարագ համակարգերի, այդ թվում՝ հիպերձայնային հրթիռների հետազոտությունների համար: