Խոշոր ավտովթար և մահվան ելքով վրաերթ Երևանում. բախվել են Volkswagen Touareg-ն ու Mini Cooper-ը. Shamshyan.com
Նոյեմբերի 30-ին մահվան ելքով ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Գայի պողոտա և Բաղյան-Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Mini Cooper մակնիշի 07 AN 070 համարանիշի և Volkswagen Touareg մակնիշի 81 AQ 111 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Mini Cooper-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ըստ նախնական տեղեկությունների՝ վրաերթի ենթարկել 65-70 տարեկան տղամարդ հետիոտնի: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: