Մեկ օրում Հայաստանից Ստեփանակերտ է վերադարձել մոտ 850 փախստական
Երկուշաբթի` նոյեմբերի 30-ին, Հայաստանից Ստեփանակերտ է վերադարձել մոտ 850 փախստական, հայտնում է ՌԴ ՊՆ-ն ։
«Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր 846 մարդ է տեղափոխվել։ Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ», – ասված է հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 26 հազար փախստական։