Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել
Կիրակի օրը, նոյեմբերի 29-ին, Արևի վրա վերջին երեք տարվա ընթացքում ամենահզոր բռնկումն է տեղի ունեցել: Այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկական ինստիտուտի Արևի ռենտգեն աստղագիտության լաբորատորիայում՝ գրում է RIA Novosti-ն:
Ընդգծվում է, որ բռնկմանը տրվել է M4.4 գնահատական, այսինքն՝ հինգ հնարավոր աստիճանից չորրորդ աստիճան:
«Վերջին անգամ այսպիսի և ավելի մեծ ուժի բռնկումներ Արեգակի վրա գրանցվել էին միայն 2017-ի աշնանը»,- նշել է լաբորատորիան:
Փորձագետները հավելել են, որ բռնկման իրական ուժը կարող էր ավելի ուժգին լինել, քանի որ պայթյունը տեղի է ունեցել Արեգակի հակառակ կողմում։