Շրի Լանկայում պահակները կրակել են 8 բանտարկյալի վրա Covid-ի դեմ բողոքի ակցիաներից հետո սկսված անկարգությունների պատճառով
Շրի Լանկայի բանտերից մեկում պահակները կրակել են 8 բանտարկյալի վրա եւ վիրավորել առնվազն 71 մարդու Covid-ի դեմ բողոքի ակցիաներից հետո սկսված անկարգությունների պատճառով, հաղորդում է AFP-ը:
Շրի Լանկայի բանտերում մի քանի շաբաթ է՝ շարունակվում են անկարգությունները, քանի որ կորոնավիրուսի դեպքերի թիվը կտրուկ աճում է, եւ իշխանություններն արգելել են տեսակցությունները:
2 բանտարկյալ է մահացել այդ հիվանդությունից, վարակվել է ավելի քան 1200 պահակ եւ բանտարկյալ:
Տեղի բնակիչների եւ ոստիկանների խոսքով՝ խիստ ռեժիմի բանտում բանտարկյալները այրել են խոհանոցն ու ադմինիստրատիվ բլոկը եւ գերի վերցրել երկու պահակի:
Ներգրավվել են անվտանգության ուժերի 800 աշխատակիցներ, այդ թվում մոտ 200 հատուկ ջոկատայիններ:
Բանտային բարեփոխումների նախարար Սուդարշինի Ֆերնանդոպուլեն հայտարարել է, որ իրենց այլընտրանք չունեն կրակ բացելուց բացից: «Ցավոք, 8 բանտարկյալ է սպանվել»,-ասել է նա:
Եվս 71 բանտարկյալ հոսպիտալացվել է հրազենային վիրավորումով:
Պաշտոնական անձանց խոսքով՝ բանտում, որտեղ պահվում է գրեթե 10 հազար բանտարկյալ, անկարգությունները սկսվել են, երբ բանտարկյալները դուրս են եկել բանտախցիկներից՝ ի նշան բողոքի այն բանից հետո, երբ կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 180-ը: