Փաստորեն դատարանում անձնագիր տալ-չտալու հարցն էլ ես դու կարգավորում. Երվանդ Վարոսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Մոսկվա չկայացած այցի մասին այսօրվա գրառումը քննարկումների ալիք է բարձրացրել «ֆեյսբուքում»։
Այդ առնչությամբ փաստաբան Երվանդ Վարոսյանը գրել է.
«Վայ Նիկոլ...
Փաստորեն դատարանում անձնագիր տալ-չտալու հարցն էլ ես դու կարգավորում, մեր լեգիտիմ ընկեր...
Բայց ստեղ կարեւոր է այլ բան` լավ իմանալով, որ պաշտոնաթող նախագահները կարան անգամ քո հանդիպումները կազմակերպեն Մոսկվայում ու ոչ դու իրանցը (քանի որ պետության ղեկավար չդարձար), այդպես էլ պետական մանդատ չես տրամադրել, որ պետության անունից բանակցեն։ Ու անհասկանալի է, թե այս ստերով շաղախված ինքնախոստովանական ցուցմունքներն ինչո՞ւ ես գրում, չէ՞ որ հասկացողները հասկանում են, իսկ չհասկացողների ժամանակներն անցնում են»։