Դեկտեմբերի 1-ից արդեն բոլոր զինվորները արձակուրդներ են ունենալու, բոլորը գալու են, բայց կան էլի հարցեր. զինվորի ծնող
Հիմա ՄԻ պաշտպանի գրասենյակի մեզնից խումբ է գնացել, սպասում ենք գան, որից հետո կարծում եմ՝ կշարժվենք պաշտպանության նախարարություն, որովհետև դեռ որոշակի հարցեր կան ճշգրտելու: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Կառավարության դիմաց Արցախում ծառայող զինվորների հարազատների ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ծնողներից Լուսինե Հարոյանը:
«Կարող ենք արձանագրել, որ ամենակարևորը, դեկտեմբերի 1-ից արդեն բոլոր զինվորները արձակուրդներ են ունենալու, բոլորը գալու են: Երկրորդը քննարկվում են միջաոցառումներ, որ պատերազմին մասնակցած երեխաներին փոխարինել, որպեսզի նրանք ծառայությունը շարունակեն Հայաստանում: Եվ երրորդը՝ Բերձորի ճանապարհի անվտանգության հարցը, որը թերևս ամենակարեւոր հարցն է մեզ համար»,-ասաց նա: