Բռնության դեմ հոլիվուդյան շարժումը նվիրատվությունները ծախսել է աշխատավարձերի վրա
Բռնության դեմ պայքարի ամերիկյան Time’s Up հայտնի հասարակական կազմակերպությունը, որը հիմնադրվել է հոլիվուդյան աստղերի, այդ թվում՝ Ռիզ Ուիզերսփունի աջակցությամբ, հայտնվել է սկանդալի կենտրոնում: Ըստ New York Post-ի, շարժումը՝ նվիրատվությունների տեսքով ստացած իր եկամտի մեծ մասը ծախսել է աշխատակիցների աշխատավարձերի վրա:
Պարբերականը, հարկային փաստաթղթերին հղումով, գրում է, որ 2018 թվականին կազմակերպությունը հավաքել է 3.67 միլիոն ԱՄՆ դոլար, որից միայն 312 հազարն է ուղղվել պրոֆիլային ծախսերին՝ սեռական բռնությունից տուժած անձանց օգնության հիմնադրամ:
Հաղորդվում է, որ ավելի քան 1.4 միլիոն դոլար ծախսվել է աշխատողների աշխատավարձերի, 157 հազար դոլար՝ համաժողովների անցկացման, 288 դոլար՝ գովազդի, 940 հազար դոլար՝ «իրավաբանական» ծախսերի, 58 հազար դոլար՝ տրանսպորտի և 112 հազար դոլար՝ PR-ի վրա: