Ավստրալիայի մի շարք շրջաններում նոյեմբեր ամսվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել
Ավստրալիայի մի շարք շրջաններում, այդ թվում` Սիդնեյում, նոյեմբերի ամսվա բարձր ջերմաստիճան ռեկորդային ցուցանիշ է գրանցվել, հաղորդում է Reuters-ը:
Սիդնեյում նոյեմբերի 28-ին 40 աստիճան ջերմաստիճան է գրանցվել` ըստ Ցելսիուսի, իսկ Նոր Հարավային Ուելսում, Հարավային Ավստրալիայում և հյուսիսային Վիկտորիայում ջերմաստիճանը հասել է ընդհուպ 45 աստիճանի:
Կանխատեսվում է, որ ջերմային բարձր ֆոնը պահպանվելու է նաև առաջիկա օրերին:
Իշխանությունները հրդեհային վտանգի մասին են հայտարարել: