Քայլեր են ձեռնարկում, որը ստացվեց լավ, որը չստացվեց՝ գոնե կհասկանանք, որ անտարբեր չենք եղել ու ինչ-որ բան փորձել ենք անել. Լուիզա Ներսիսյան
Միջազգային կառույցներին դիմելով՝ հույս ունենք, որ գերիների ու անհետ կորած զինծառայողների հարցը կլուծվի: Յուրաքանչյուրի կյանք շատ թանկ է:
Այս մասին այսօր մտավորականների երթի ժամանակ ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
«Սա ավելի լավ է, քան սպասենք, թե ինչ կորոշեն, քայլեր են ձեռնարկում, որը ստացվեց լավ, որը չստացվեց՝ գոնե կհասկանանք, որ անտարբեր չենք եղել ու ինչ-որ բան փորձել ենք անել»,-ասաց Լուիզա Ներսիսյանը:
Ինչ վերաբերում է Արցախի հարցի լուծմանը, ապա Լուիզա Ներսիսյանն ասաց, որ ինքը խաղաղ կարգավորման մասնակից է:
Լուիզա Ներսիսյանը հույս հայտնեց, որ մարդկությունը կսթափվի, որ զենքեր չեն արտադրվի, գուցե ռոմանտիկ է, որպես սովորական մարդ, այդ հույսներն ունի, որովհետև պատերազմից ոչինչ չի հասկանում: «Ես ուզում եմ, որ մեր տղաները վերադառնան, յուրաքանչյուրի կյանք շատ թանկ է»,-նշեց նա: