Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ակնհայտորեն ստում է՝ պնդելով, թե Հայաստանի բարեկամները հարցի կարգավորման այլ տեսլական չեն ունեցել. Վարդան Ոսկանյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին
Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ակնհայտորեն ստում է՝ պնդելով, թե Հայաստանի բարեկամները հարցի կարգավորման այլ տեսլական չեն ունեցել։ Այս մասին գրառում է կատարել իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հրապարակմանը։
«Առնվազն Արցախի ճանաչման մասով նման տեսլական, ըստ ամենայնի, եղել է։ Հակառակ դեպքում Բաքվի բռնապետը չէր հայտարարի, որ փակ դռների հետևում Բաքվի վրա ճնշում է գործադրվում՝ ստիպելու ճանաչել Արցախի անկախությունը»,-գրել է նա։