Չինացի գիտնականները ենթադրում են, որ կորոնավիրուսը ծագել է Հնդկաստանում
Չինացի գիտնականները ենթադրում են, որ կորոնավիրուսը ծագել է Հնդկաստանում կամ Պակիստանում՝ գրում է Daily Mail- ը:
Հետազոտողների կարծիքով՝ 2019 թվականին վիրուսը կենդանուց փոխանցվել է մարդուն շոգի ու երաշտի պայմաններում: Այդ ժամանակ մարդիկ և կենդանիները ստիպված էին խմել նույն ջրից:
Հետազոտություն անցկացնելուց հետո մասնագետները պարզել են, որ կորոնավիրուսը կարող է ծագած լինել ութ երկրներից մեկում՝ Հնդկաստան, Բանգլադեշ, Իտալիա, Չեխիա, ԱՄՆ, Հունաստան, Ավստրալիա, Ռուսաստան կամ Սերբիա:
Միևնույն ժամանակ, Գլազգոյի գիտնականները քննադատել են աշխատանքը և կասկածի տակ դրել դրա ապացույցները: