Պետք է ստիպել Ադրբեջանին կատարել իր պարտականությունը և վերադարձնել մեր գերիներին. Արմեն Գրիգորյան
Քանի որ Հայաստանում այսօր չկա իշխանություն, պետք է լուծել ամենակարևոր հարցը, վերադարձնել գերիներին և վերադարձնել զոհված զինվորների դիերը: Այս մասին այսօր` նոյեմբերի 28-ին, Ազնավուրի հրապարակում մտավորականների ակցիայի ժամանակ ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
«Մենք կարծում ենք, որ ժամանակն է արթնանան հասարակ մարդիկ, հիմա կրիտիկական պահ է, պետք է անենք այն, ինչ-որ չեն անում ուրիշները: Մենք դիմում ենք բոլոր հայերին, որոնք որ ապրում են բոլոր երկրներում:
Երկուշաբթի օրվանից դիմեք ձեր երկրներին, անկախ նրանից` որտեղ եք դուք ապրում, դիմեք ձեր կառավարություններին, դիմեք Կարմիր Խաչին, ՄԱԿ-ին, որ ստիպեն Ադրբեջանին կատարելու իրենց պարտականությունը և վերադարձնել մեր գերիներին եւ մեր մահացած զինվորների դիերը: Պետք է ապացուցել որ հասարակություն ենք, քաղաքական կուսակցություններն էլ պետք է մասնակցեն պետականաշինության գործընթացին»: