Վրաստանում գրանցվում են կորոնավիրուսի ավելի շատ ակտիվ դեպքեր
Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 4 472 դեպք։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին առընթեր օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիչինավան, հայտնում է «Նովոստի-Գրուզիան։
Վրաստանում համավարակը սկսվելու պահից եւ մինչ այսօրվա դրությամբ հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 127 942։
Ամենամեծ թվով վարակման նոր դեպքեր հայտնաբերվել են Թբիլիսիում՝ 1 784, Աջարիայում՝ 683, Իմերեթիայում՝ 662, Սամեգրելո եւ Զեմո Սվանեթիայում՝ 247, Քվեմո Քարթլիում՝ 292, Կախեթիայում՝ 228։ Ամենաքիչ թվով վարակումներ են հայտնաբերվել Ռաչա Լեչխումիում եւ Քվեմո Սվանեթիայում՝ օրական 41 նոր դեպք։ Գուրիայում գրանցվել է COVID-19-ի 123 նոր փաստ, Շիդա Քարթլիում՝ 192, Մցխեթ Մթիանեթիում՝ 127, իսկ Սամցխե Ջավախեթիում՝ 93։
Մեկ օրում կովիդի հետեւանքով մահացել է 34 պացիենտ։ Վրաստանում «կորոնավիրուս» ախտորոշմամբ մահացածների ընդհանուր թիվը կազմում է 1 195։
Ապաքինվել է ընդհանուր առմամբ 106 328 մարդ, որոնցից 4 058-ը՝ անցած մեկ օրում։
Ներկայումս երկրում կա COVID-19-ի 20 393 ակտիվ դեպք։ Նրանցից 6 286 պացիենտ (30 տոկոսից ավելին) բուժում է ստանում հիվանդանոցներում, 10 263-ը (շուրջ 50 տոկոսը)՝ տանը, իսկ 3 844-ը՝ բժիշկների հսկողությամբ կովիդ-հյուրանոցներում։
Այսօրվա դրությամբ կա 942 ծանր պացիենտ։ ԹԱՕ սարքերին է միացված 421 մարդ։
Կարանտինային տարածքներում տեղավորված են 2 076 քաղաքացիներ, իսկ 56 041-ը ինքնամեկուսացման ռեժիմում են։
Վրաստանում կորոնավիրուսով առաջին հիվանդը հայտնաբերվել է փետրվարի 26-ին։