Բերձորը տրվելու է Ադրբեջանին, մեր երեխեքը մնալու են գերի․ ժամկետային զինծառայողների ծնողները մտահոգված են
Պատերազմի ավարտից հետո էլ զինծառայողներին սպառնում է գերությունը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին Կառավարության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ժամկետային զինծառայողի հայր Դավիթ Ենոքյանը։
«Տղաս պատերազմի ժամանակ վիրավորվեց, եկավ իբրև թե մի քանի օրում բուժվեց, ասաց՝ պապա, ես գնում եմ իմ ընկերներին հասնեմ։ Հիմա մեր երեխեքը վտանգի մեջ են, ժողովուրդ։ Ամսի 30-ին Լաչինի տարածքը, Բերձորը տրվելու է Ադրբեջանին, և մեր երեխեքը մնալու են գերի։
Մենք պահանջում ենք կառավարությունից որ լուծի այս խնդիրը, մեր երեխեքին բերի հասցնի մեզ, թող հայկական տարածքում ծառայելու, մենք չենք ասում չծառայեն։ Մենք սպասում ենք, որ կառավարությունից մեկը դուրս գա մեզ հստակ բացատրություն տա։ Պատրաստ ենք հացադուլ անենք մինչև այս հարցը լուծվի», -ասաց Դավիթ Ենոքյանը։