Բրազիլիայում համավարակի սկզբից մինչ այժմ կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն անցել է 171 հազարը
Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 37 614 նոր դեպք է գրանցվել, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 6 204 220-ի, հաղորդում է RT-ն:
Կորոնավիրուսի հետևանքով, ընդհանուր առմամբ, մահվան 171 460 դեպք է գրանցվել:
Համավարակի ողջ ընթացքում 5 528 599 վարակակիր է ապաքինվել:
Վարակման դեպքերի թվով և մահացության ցուցանիշով Բրազիլիան շարունակում է մնալ առաջար եռյակում: