Եթե ինքը գերագույն հրամանատար է, ես մոլեկուլյար ֆիզիկայի պրոֆեսոր եմ. Գևորգ Պետրոսյան
«Եթե ինքը գերագույն հրամանատար է, ես մոլեկուլյար ֆիզիկայի պրոֆեսոր եմ», - նման կերպ արտահայտվեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը իր ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով երեկ Սոթքի միջադեպին:
«Երեկ մեր խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը երկրի գլխավոր ամբիոնից՝ ԱԺ-ում, տեսանյութերով , փաստերով ասաց, հայտարարեց, որ թուրքը մտել է Սոթք, իսկ եթե Նիկոլ Փաշինյանը իրեն համարում է երկրի գերագույն հրամանատար, նա հենց նույն րոպեին պետք է արձագանքեր, ոչ թե ասեր, ես մի քանի ժամ հետո կդիմեմ տեսաուղերձով»: