Հայաստանում հայտնաբերվել է ռուս զինվորականի դի
ՌԴ պայմանագրյին զինծառայողի մարմինն, առանց բռնության նշանների, հայտնաբերվել է Հայաստանում զորամասի տարածքից դուրս, կատարվում է հետաքննություն: Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի հրամանատարական հանձնաժողովը իրավապահ մարմինների հետ համատեղ հետաքննություն է վարում պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ: Կյանքի նշաններ չունեցող զինծառայողի դին ծառայակիցը գտել է զորամասի տարածքից դուրս գտնվող բնակության վայրում: Զինվորի մարմնի վրա բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել », - հայտնում են Հարավային ռազմական շրջանից:
Մամուլի ծառայությունը հավելել է, որ այս պահին միջադեպի բոլոր հանգամանքները պարզվում են: