Ճապոնացի վերլուծաբանները հաշվարկել են նոր iPhone 12-ի ինքնարժեքը
Ճապոնացի վերլուծաբանները հաշվարկել են նոր iPhone 12-ի ինքնարժեքը, հայտնում է Gazeta-ն՝ հղում անելով Nikkei պորտալին:
Նրանց տվյալներով՝ այդ ցուցանիշը, եթե դիտարկենք միայն սմարթֆոնի բաղադրիչները, կազմում է 373 դոլար:
Միեւնույն ժամանակ, գաջեթի ամենաթանկ մասը 70 դոլար գնահատված OLED-մատրիցան է: Դրան հաջորդում է Apple A14 Bionic չիպսեթը՝ 40 դոլար արժողությամբ, ինչպես նաեւ ֆլեշ-հիշողությունը՝ Samsung-ից, որը մասնագետները գնահատել են 19 դոլար:
Բացի այդ, ճապոնացի վերլուծաբանների հաշվարկների համաձայն, iPhone 12 Pro-ն 33 դոլարով թանկ է սովորական տարբերակից եւ Apple-ի համար 406 դոլար է արժեցել:
Նրանք նշել են, որ սմարթֆոնի վերջնական գինը որոշում են գովազդը, մշակումը եւ լոգիստիկան: