Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը նախատեսվում է սկսել Ամանորից առաջ
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները նախատեսվում է սկսել Ամանորից առաջ: Այս մասին հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով` պատվաստումը կիրականացվի փուլերով եւ հաշվի առնելով երկրի աշխարհագրական առանձնահատկությունները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին փոխանցեց ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսի պատվաստանյութի նմուշները: Այդ պատվաստանյութերը, ամենայն հավանականությամբ, կստանա մի քանի կամավոր:
Հիշեցնենք նաեւ, որ հետազոտությունները ցույց են տվել, որ այս պատվաստանյութի արդյունավետությունը 95 տոկոսի է հասնում: