Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի հոգեհանգստի արարողությանը ներկա է եղել Պաշտպանության նորանշանակ նախարարը (Տեսանյութ)
Սուրբ Հովհաննես եկեղեցում երեկ՝ նոյեմբերի 25-ին, տեղի է ունեցել «Արծիվ-մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան ազատամարտիկ, Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի հոգեհանգստի արարողությունը։
Հոգեհանգստի արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանը։