Արա Այվազյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին
Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին եւ ԵԽ քաղաքական տնօրեն Ալեքսանդր Գեսելին:
ԱԳ նախարարը զրուցակիցներին համապարփակ տեղեկատվություն հաղորդել է Արցախում հասունացած հումանիտար ճգնաժամի եւ այն հասցեագրելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Այս առնչությամբ նախարար Այվազյանն ընդգծել է տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու համար համապատասխան պայմանների ստեղծման եւ վերջիններիս իրավունքների պաշտպանության ու վերականգնման հրատապությունը:
Ընդգծվեց Արցախի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: