Մանե Գևորգյանը մոտեցել է Գեղամ Մանուկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը քիչ առաջ մոտեցավ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին, որը 2 օր է՝ Կառավարության դիմաց հացադուլ է անում։
«Ես եմ եկել, տեսնեմ՝ ոնց են։ Երեկ վարչապետի հետ էլ եմ խոսել այդ մասին, ինքն էլ հարցնում էր՝ ոնց են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մանե Գևորգյանը։
Հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի մոտենում, խոսնակն ասաց. «Վարչապետն աշխատանքի է հիմա»։
Մանե Գևորգյանին շարունակեց Գեղամ Մանուկյանը, շեշտելով՝ ինքն ակնկալիք չունի, որ վարչապետը կմոտենա, կզրուցի. «Որովհետև կարծում եմ՝ մեր զրույցից բան չի փոխվելու»։