Բեռլինում ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակի դարպասների մոտ տեղի է ունեցել միջադեպ
Բեռլինում ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակի դարպասների մոտ տեղի է ունեցել միջադեպ: Ավտոմեքենան մխրճվել է կանցլերի գրասենյակի դարպասների մեջ: Այսօր այնտեղ պետք է անցկացվեին Անգելա Մերկելի հանդիպումները մարզերի ղեկավարների հետ:
Ավտոմեքենայի վրա գրություններ էին հակակորոնավիրուսային քաղաքականության դեմ և հակագլոբալիստական կարգախոսներով:
Միտադեպի հետևանքով տուժել է մի մարդ, շտապօգնության բժիշկներն օգնություն են ցույց տալիս տուժածին, փոխանցում է dpa գործակալությունը:
Գործակալության տվյալներով` գերատեսչության դարպասներին լուրջ վնաս չի հասցվել: