Բերման է ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը
Բերման է ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հենց նոր ինձ զանգահարեց Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը եւ տեղեկացրեց, որ իրեն բերման են ենթարկել Ոստիկանություն։ Որպես փաստաբան՝ գնում եմ Կենտրոնականի բաժին։
Է՞ս ինչ բան էր»,- գրել է նա։