Netflix-ն անվանել է իր պատմության մեջ ամենադիտված մինի-սերիալը
«Թագուհու քայլը» դարձել է Netflix հոսքային ծառայության պատմության մեջ ամենադիտված մինի-սերիալը: Այս մասին հաղորդվում է ընկերության Twitter-ում:
«Ռեկորդային 62 միլիոն օգտատեր նախընտրել է դիտել «Թագուհու քայլը» առաջին 28 օրվա ընթացքում՝ դարձնելով այն մինչ օրս ամենադիտված մինի-սերիալը»,- ասվում է հաղորդագրությունում:
Սերիալը նաև հայտնվել է լավագույն տասնյակում 92 երկրներում: Դրանցից 63 երկրներում այն առաջին տեղում է, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Արգենտինայում և Իսրայելում:
«Թագուհու քայլը» մինի-սերիալը բաղկացած է յոթ դրվագից, պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 23-ին: Սերիալը պատմում է շախմատային հանճար Բեթ Հարմոնի մասին, որը ցանկանում է հայտնի դառնալ, բայց տառապում է էմոցիոնալ խնդիրներից և թմրանյութերից կախվածությունից: Գլխավոր դերը խաղացել է Անյա Թեյլոր-Ջոյը: