Շվեյցարիայում կինը դանակով հարձակվել է հանրախանութի այցելուների վրա
Շվեյցարիայի Լուգանո քաղաքում տեղի բնակչուհին դանակով հարձակվել է հանրախանութի երկու այցելուների վրա: Այս մասին հաղորդում է 20 Minutes պորտալը։
Ըստ նախնական տվյալների, 29-ամյա չարագործը դանակով հարված է հասցրել այցելուներից մեկի պարանոցին, իսկ մյուսին փորձել է խեղդել: Ավելի ուշ տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Դաշնային դատախազությունը փաստի առթիվ քրեական գործ է հարուցել: Չի բացառվում նաև, որ հարձակումը կարող էր «ահաբեկչական դրդապատճառներ» ունենալ: