Չեխիայի վարչապետը մտադիր է ապահովել մինչեւ Սուրբ Ծնունդը բոլոր քաղաքացիների համար կորոնավիրուսի անվճար թեստավորումը
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը մտադիր է ապահովել մինչեւ Սուրբ Ծնունդը բոլոր քաղաքացիների համար կորոնավիրուսի անվճար թեստավորումը:
Չեխիայի Հանրապետությունը Եվրոպայում կորոնավիրուսի ամենից շատ տուժած երկրների մեկն է, սակայն երկրում վարակումների թիվը նվազել է կարանտինային միջոցների սահմանումից մի քանի շաբաթ անց:
Երկիրն արդեն սկսել է օգտագործել հակամարմինների թեստեր:
«Ես շատ կցանկանայի, որպեսզի մենք հաղթահարեինք այդ խնդիրը մինչեւ Սուրբ Ծնունդը կամ դրանից 10 օր առաջ: Թեստավորումները կանցկացվեն անվճար բոլոր քաղաքացիների համար»,-ասել է Բաբիշը:
10,7 մլն բնակչություն ունեցող երկրում անցկացվել է 2,9 մլն ստանդարտ լաբորատոր թեստեր պանդեմիայի սկզբից եւ հաստատվել վարակման 496 638 դեպք:
Երկուշաբթի գրանցվել է վարակման 4377 նոր դեպք:Նոյեմբերի մահվան դեպքերի թիվը կրկնապատկվել է ՝ հասնելով 7360-ի: