Գիտնականները անվանել են կորոնավիրուսի վաղ արտահայտվող մեկ այլ ախտանիշ
ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականները պարզել են, որ բերանի մեջ մետաղական համը կարող է վկայել կորոնավիրուսով վարակված լինելու վաղ փուլի մասին՝ գրում է բրիտանական Express թերթը:
Այսպիսով, գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսով տառապող շատ հիվանդների մոտ համի ընկալումը փոխվում է հոտառական էպիթելիայի վնասման պատճառով:
Անգլիայի ազգային առողջապահական ծառայության մասնագետները նշել են, որ բերանի մեջ մետաղի համը սովորաբար վտանգավոր չէ, բայց դա իսկապես կարող է վկայել կորոնավիրուսով վարակված լինելու կամ այլ հիվանդությունների առկայության մասին: