Մելանյա Թրամփին մեղադրել են կեղծավորության մեջ տոնածառի պատճառով
Համացանցի օգտատերերն ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին մեղադրել են կեղծավորության մեջ այն բանից հետո, երբ թվիթ էր տեղադրել եղեւնու մասին, որով մտադիր են զարդարել Սպիտակ տունը Սուրբ Ծննդյան տոնին: Մեկնաբանների կարծիքով` նախագահ Դոնալդ Թրամփի կինը ամենեւին էլ ուրախ չէ տոների հետ կապված եռուզեռին, փոխանցում է «Լենտա»-ն:
«Տոնածառի հայտնվելը Սպիտակ տանը տոնական ավանդույթ է դարձել 1966 թվականից ի վեր: Այս տարի հիասքանչ եղեւնին` Ֆրեյզեր ֆիխտա տեսակի 18.5 ֆուտ երկարությամբ ծառն Արեւմտյան Վիրջինիայի Dan and Bryan Trees տնկարանից, կհասցնեն Սպիտակ տան հյուսիսային դարպասների մոտ»,- գրել էր Մելանյան:
Սակայն շատ օգտատերեր Թրամփի հույզերը կեղծ համարեցին: «Դու ատում ես այս տոնի յուրաքանչյուր րոպեն», «Դու նաեւ լեգենդար Վարդերի պարտեզը ոչնչացրեցիր», «Իսկ ես կարծում էի, որ դու ատում ես տոնական այս բոլոր նախապատրաստությունները»,- գրել էին նրանք:
Այսպիսով, մեկնաբաններն առաջին տիկնոջը հիշեցրել են համացանցում հայտնված հեռախոսազրույցը, որի ընթացքում նա իր նախկին ընկերուհու հետ զրուցելիս բողոքում է իր խնդիրներից: Ձայնագրությում Մելանյան ասում է, որ չարչարվում է օրնիբուն, եւ հավելում է, որ սուրբծննդյան զարդարանքները ոչ ոքի պետք չեն, սակայն ինքը` որպես նախագահի կին, պարտավոր է դրանով զբաղվել: