Բողոքի ակցիա ՔՊ-ի գրանսենյակի դիմաց. Ոստիկանները բերման են ենթարկել ՀՅԴ-կան 2 երիտասարդի. Ահա թե ինչու չի հանվում ռազմական դրությունը (Տեսանյութ)
Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում ՀՅԴ երիտասարդները:
Բարձրախոսով ակցիայի մասնկիցներից մեկն ասաց. «ՔՊ-ի անդամներ, կոչ ենք անում ձեզ, ժամանակն է, որ անեք ձեր քայլը: Դուրս գաք ու միանաք պայքարող ժողովրդին: Կամ կանգնում ենք պետականության կողքին, կամ դավաճան Նիկոլ Փաշինյանի կողքին: Այլեւս փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն այդ խայտառակ փաստաթղթով դավաճանեց ամբողջ ժողովրդին: Դուք դեռ ժամանակ ունեք, որ ձեր վրայից հանեք դավաճանական խարանը»:
Հավաքվածները սկսեցին վանկարկել «Նիկոլ դավաճան»: Նարնց ձեռքին կային պաստառներ՝ «Որն է ձեր հայրենիքը», «Ամոթ», «ՔՊ = քաղաքական պարտություն»:
Նրանցից մի աղջիկ ՔՊ-ի շենքի դիմաց մայթին ներկով գրել էր. «Դուք ծառայում եք Ադրբեջանին»: Ոստիկանները եկան, վերցրեցին ներկը եւ բերման ենթարկեցին երիտասարդ աղջկան եւ եւս մեկ երիտասարդի:
Ոստիկաններից մեկը դիմելով հավաքվածներին, ասաց, որ հավաքները արգելվում են. «Ձեզ ողջամիտ ժամանակ է տրվում հավաքի վայրը լքել, այլապես ստիպված կլինենք բերման ենթարկել»:
Երիտասարդները թողեցին իրենց պաստառները ՔՊ-ի դիմաց ու ակցին ավարտված համարելով հեռացան: