«Իմ քայլից» Արսեն Կարապետյանը դիմում է գրել ավագանու մանդատից հրաժարվելու մասին, իսկ Իզաբելլա Աբգարյանը՝ խմբակցությունից դուրս գալու մասին
Այսօր Երևանի ավագանու հերթական նիստին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ավագանու անդամ Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:
«Իմ քայլը» խմբակցությունից Իզաբելլա Աբգարյանը ևս դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին, սակայն վերջինս շարունակում է ավագանու անդամի իր լիազորությունները և համապատասխան հանձնաժողովում իր աշխատանքները:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը ևս հանդես եկավ հայտարարությամբ և հայտնեց, որ քիչ առաջ գրությամբ դիմել են քաղաքապետին, որով հրաժարվում են քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի իրենց հաստիքից: